Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Փաշինյանը մտադիր է պաշտոն առաջարկել Արծվիկ Մինասյանին

Փաշինյանը մտադիր է պաշտոն առաջարկել Արծվիկ Մինասյանին
14.02.2019 | 13:00

«Ժողովուրդը» գրում է, որ իր աղբյուրների պնդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, որը թավշյա հեղափոխությունից հետո տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն էր:

Փաշինյանը հաշվի է առնելու Մինասյանի փորձառությունը, նաև ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին իր հայտարարությունը: Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդին» ասել է, որ չի լսել նման խոսակցություն, առավել ևս առաջակություն չի ստացել։ «Այնուամենայնիվ, եթե առաջակություն էլ լինի, չեմ ընդունի։ Չեմ համաձայնի որևէ քաղաքական պաշտոնի, որովհետև ես չեմ ուզում լինել մի կառավարությունում, որտեղ ուղղակի կատարող եմ լինելու, - նշել է նա:- Սակայն պատրաստ եմ իմ ուժերի չափով օգնել իշխանություններին, առաջարկություններ անել և այլն»:

Դիտվել է՝ 2972

Մեկնաբանություններ